Լեզվական շարադրություն

292. Տրված բառախմբերը վերածի՜ր նախադասությունների` առանց փոխելու բառերի հաջորդականությունը: Բացատրի՛ր, թե ինչպե՞ս կատարեցիր առաջադրանքը:

Թշնամին, բանակով, շրջապատել է, քաղաքը:

Մայրամուտին, արեգակը, պալատները, կարմիր է, ներկել:

Փախստականը, բարձրացան, ժայռերից, մեկի, վրա:

Այնտեղ, ժայռերի մեջ, մարդիկ, իսկական, տներ, փորելցին:

293. Բացատրիր` ինչո՞ւ տրված բառախմբերը նախադասություններ չեն: Դրանք վերածի՜ր նախադասությունների:

Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ են ստեղցվել

«Բիբլիա» հայերեն «գիրք». …

Հին դարերում Հյուսիսային Աֆրիկայում մի քանի քաղաքակրթություններ իրար էին հավատում

Փյունիկցիները Վասկո դե -ամայից երկու հազար տարի առաջ հարավից Աֆրիկան ….

294. Փարձի՛ր բացատրել, թե ի՞նչ է նախադասությունը:

Բառերի այն խումբը, որը վերջնական միտք է արտահայտում, կոչվում է նախատասություն։


295, Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ (սկսի՛ր մեծատառով, վերջակետերը դի՛ր):

Եզոպոսի առակներից մեկում՝ այսպիսի բան է պատմվում ընկերոջից շատ ձուկ որսալու համար մեկը պղտորում է ջուրը հավանաբար այդտեղից էլ առաջացել է «պղտոր ջրում ձուկ որսալ» արտահայտությունը դա գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին:


Եզոպոսի առակներից մեկում՝ այսպիսի բան է պատմվում։ Ընկերոջից շատ ձուկ որսալու համար մեկը պղտորում է ջուրը։ Հավանաբար այդտեղից էլ առաջացել է «պղտոր ջրում ձուկ որսալ» արտահայտությունը։ Դա գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին:

296. Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ:

Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են։
Նրանք շատ քիչ են պատահում։
Հենց դրանով են նրանք հետաքրքիր տասնութերորդ դարում Ռուս Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ազռավ էր պահում` որպես հազվագյուտ երևույթ։
Խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները։ Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ` Յուվենալիուսն է գործածել:

297. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛ր: Գտի՜ր տարբերության պատճառը:

Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:

Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:

Ա-ում ձին իշխանինն էր, իսկ Բ-ում նա ուղակի ձի է։

Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:

Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել։

Ա-ում ժամանակը հզոր չեր, իսկ Բ-ում հզոր է։

Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած երգչուհու հետ:

Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր երգչուհու հետ:

Ա-ում աղջիկը ուղակի զրուցում էր, իսկ Բ-ում հոգնած էր զրուցում։

Ա. Ամբիոնի մոտ կանգնած մարդն ինչ-որ բան էր պատմում պապիս:

Բ. Մարդն ինչ-որ բան էր պատմում ամբիոնի մոտ կանգնած պապիս:

Ա-ում մարդն էր կանգնած ամբիոնի մոտ, իսկ Բ-ում պապը։

298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով` նախադասության իմաստը փոխի՛ր:

Երեք տարի առաջ ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք։ – Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:

Թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ստորգետնյա ամրոցում:

Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:

Տերևը… է:

bu… lừ:

Մեր բակը … է:

Ջրի թագավորությունը … է:

Արևը հսկա … է:

Այս տարին … :

306. Տրված առարկաներին երկուական հատկանիշ վերագրի՛ր։ Ստացված նախադասությունների մեջ գրածդ բառը կամ արտահայտությունն ինչպե՞ս կանվանես:

Օրինակ`

Օր – Օրը պայծառ է: Օրը մթնեց:

Նկար, թիթեռ, անտառ, քույր, ճամփորդ:

307. Փորձիր բացատրել, թե ինչո՛ւ են նախադասությունների մեջ ընդգծված բառերն անվանում ստորոգյալ (ստորոգել – հայտնել. տրամաբանորեն ինչ-որ բան վերագրել առարկային, առարկայի մասին եղածը հաստատել):

Վաղուց արդեն սարերը կանաչ են:

Նրա ծիծաղն անգամ սիրելի է:

Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:

Արագիլը հավատարիմ թռչուն է։

Այդ թռչունի հայրենիքը մեր բակի ծառն է:

Հորեղբայրը դժվար ճանապարհով էր եկել։

Ցերեկները սովորաբար մի քիչ քնքոտ է։

Ամպերը գունդ-գունդ կուտակվել էին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *