Մեղուն ու մարդը. վերլուծություն

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:

Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:

Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, –
պատասխանեց տերը:

Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:

Ոչխարը:

Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:

Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:

Շերամը ո՞րն է:

Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:

Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:

Նա ինքն է:

Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:

Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:


Վերլուծություն


Մեղուն հարցրեց մարդուն թե ,որ կենդանին է ամենից օգտակար։
Մարդը ասաց ոչխարը։
Մեղուն ասաց թե ոչխարը շատ-շատ մեծ է ։
Հետո մարդը ասում է Շերամը։
Մեղուն ասաց նրանց շատ-շատ էք կերակրում ,իսկ մեզ ոչ։
Հետո Մարդը ասաց ,որ մեղուները մարդկանցից ավելի օգուտ են բերում։
Մեղուն շատ-շատ ուրախացավ ։

Պատմվածքը Մեղուի և մարդու մասին է։

Պատմվածքը մեզ սովորեցնում է ,որ չի կարելի ոչ մեկին համամատել։

Օրինակ՝ համեմատել մոտիկ ընկերոջը ։


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *