All posts by Ինեսա Գասպարյան

Homework

I will play chess tomorrow.
I will not(won’t) play chess tomorrow.
will You play chess tomorrow?
He plays chess every day.
He does not play chess every day.
Does He play chess every day?
They are playing chess now.
They are not playing chess now.
are They playing chess now?
Nick is walking in the park now.
Nick goes to school every day.
Nick will go to school tomorrow.
What present wil your mother receive for her next birthday?

Անգլերենի ֆլեշմոբ

Անուն ազգանուն Էլ․ հասցե*

Ինեսա գասպարյան

Դասարան, դպրոցի անուն*

հարավային դպրոց 5.3

Քաղաք, գյուղ, երկիր *

Երեվան Հայաստան

Առկա՞ ես սովորում, թե՞ հեռավար*

առկա

հեռավար

Ի՞նչ եք կարողանում անել այս տարի, որ չէիք կարողանում անել, կամ ինչ չէիք անում, կամ չունեիք անցյալ տարի:

Օրինակ՝   Last year I couldn’t dance well but I can dance well now.

Last year I didn’t play chess but this year I play chess with my friends. 

Թարգմանեք այս նախադասությունները անգլերեն.

Անցյալ տարի ես չգիտեի անգլերեն, բայց հիմա խոսում եմ անգլերեն իմ ընկերների հետ։

Last year I didn’t know English, but now I speak English with my friends.

Անցյալ տարի իմ քուրիկը չէր կարողանում նկարել, իսկ այս տարի նա կարողանում է լավ նկարել։ 

Last year my brother could not draw, but this year he can draw well.

Անցյալ տարի ես չէի օգնում մայրիկիս, բայց այս տարի օգնում եմ նրան։

Last year I did not help my mother, but this year I am helping her.

Անցյալ տարի հայրիկս չուներ ավտոմեքենա, բայց այս տարի ունի։

Last year my father didn’t have a car, but this year he does.

Բառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ և ստացեք նախադասություններ՝

What, yesterday, he, do, did ?

What, did he, do, yesterday,

Are/ listening to/ you/ music/ now/?

are you listening to music now

usually/ have/ at 5 o’clock in the afternoon/ We/ tea/

We usually have tea at 5 o’clock in the afternoon

she/ swim/ Does/ well/ ?
Does she well swim

Լեզվական շարադրություն

292. Տրված բառախմբերը վերածի՜ր նախադասությունների` առանց փոխելու բառերի հաջորդականությունը: Բացատրի՛ր, թե ինչպե՞ս կատարեցիր առաջադրանքը:

Թշնամին, բանակով, շրջապատել է, քաղաքը:

Մայրամուտին, արեգակը, պալատները, կարմիր է, ներկել:

Փախստականը, բարձրացան, ժայռերից, մեկի, վրա:

Այնտեղ, ժայռերի մեջ, մարդիկ, իսկական, տներ, փորելցին:

293. Բացատրիր` ինչո՞ւ տրված բառախմբերը նախադասություններ չեն: Դրանք վերածի՜ր նախադասությունների:

Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ են ստեղցվել

«Բիբլիա» հայերեն «գիրք». …

Հին դարերում Հյուսիսային Աֆրիկայում մի քանի քաղաքակրթություններ իրար էին հավատում

Փյունիկցիները Վասկո դե -ամայից երկու հազար տարի առաջ հարավից Աֆրիկան ….

294. Փարձի՛ր բացատրել, թե ի՞նչ է նախադասությունը:

Բառերի այն խումբը, որը վերջնական միտք է արտահայտում, կոչվում է նախատասություն։


295, Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ (սկսի՛ր մեծատառով, վերջակետերը դի՛ր):

Եզոպոսի առակներից մեկում՝ այսպիսի բան է պատմվում ընկերոջից շատ ձուկ որսալու համար մեկը պղտորում է ջուրը հավանաբար այդտեղից էլ առաջացել է «պղտոր ջրում ձուկ որսալ» արտահայտությունը դա գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին:


Եզոպոսի առակներից մեկում՝ այսպիսի բան է պատմվում։ Ընկերոջից շատ ձուկ որսալու համար մեկը պղտորում է ջուրը։ Հավանաբար այդտեղից էլ առաջացել է «պղտոր ջրում ձուկ որսալ» արտահայտությունը։ Դա գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին:

296. Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ:

Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են։
Նրանք շատ քիչ են պատահում։
Հենց դրանով են նրանք հետաքրքիր տասնութերորդ դարում Ռուս Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ազռավ էր պահում` որպես հազվագյուտ երևույթ։
Խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները։ Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ` Յուվենալիուսն է գործածել:

297. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛ր: Գտի՜ր տարբերության պատճառը:

Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:

Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:

Ա-ում ձին իշխանինն էր, իսկ Բ-ում նա ուղակի ձի է։

Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:

Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել։

Ա-ում ժամանակը հզոր չեր, իսկ Բ-ում հզոր է։

Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած երգչուհու հետ:

Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր երգչուհու հետ:

Ա-ում աղջիկը ուղակի զրուցում էր, իսկ Բ-ում հոգնած էր զրուցում։

Ա. Ամբիոնի մոտ կանգնած մարդն ինչ-որ բան էր պատմում պապիս:

Բ. Մարդն ինչ-որ բան էր պատմում ամբիոնի մոտ կանգնած պապիս:

Ա-ում մարդն էր կանգնած ամբիոնի մոտ, իսկ Բ-ում պապը։

298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով` նախադասության իմաստը փոխի՛ր:

Երեք տարի առաջ ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք։ – Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:

Թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ստորգետնյա ամրոցում:

Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:

Տերևը… է:

bu… lừ:

Մեր բակը … է:

Ջրի թագավորությունը … է:

Արևը հսկա … է:

Այս տարին … :

306. Տրված առարկաներին երկուական հատկանիշ վերագրի՛ր։ Ստացված նախադասությունների մեջ գրածդ բառը կամ արտահայտությունն ինչպե՞ս կանվանես:

Օրինակ`

Օր – Օրը պայծառ է: Օրը մթնեց:

Նկար, թիթեռ, անտառ, քույր, ճամփորդ:

307. Փորձիր բացատրել, թե ինչո՛ւ են նախադասությունների մեջ ընդգծված բառերն անվանում ստորոգյալ (ստորոգել – հայտնել. տրամաբանորեն ինչ-որ բան վերագրել առարկային, առարկայի մասին եղածը հաստատել):

Վաղուց արդեն սարերը կանաչ են:

Նրա ծիծաղն անգամ սիրելի է:

Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:

Արագիլը հավատարիմ թռչուն է։

Այդ թռչունի հայրենիքը մեր բակի ծառն է:

Հորեղբայրը դժվար ճանապարհով էր եկել։

Ցերեկները սովորաբար մի քիչ քնքոտ է։

Ամպերը գունդ-գունդ կուտակվել էին:

Մեղուն ու մարդը. վերլուծություն

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:

Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:

Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, –
պատասխանեց տերը:

Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:

Ոչխարը:

Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:

Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:

Շերամը ո՞րն է:

Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:

Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:

Նա ինքն է:

Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:

Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:


Վերլուծություն


Մեղուն հարցրեց մարդուն թե ,որ կենդանին է ամենից օգտակար։
Մարդը ասաց ոչխարը։
Մեղուն ասաց թե ոչխարը շատ-շատ մեծ է ։
Հետո մարդը ասում է Շերամը։
Մեղուն ասաց նրանց շատ-շատ էք կերակրում ,իսկ մեզ ոչ։
Հետո Մարդը ասաց ,որ մեղուները մարդկանցից ավելի օգուտ են բերում։
Մեղուն շատ-շատ ուրախացավ ։

Պատմվածքը Մեղուի և մարդու մասին է։

Պատմվածքը մեզ սովորեցնում է ,որ չի կարելի ոչ մեկին համամատել։

Օրինակ՝ համեմատել մոտիկ ընկերոջը ։


Маленький принц

Как я понял, Маленький принц решил путешествовать с
перелетными птицами.
В последнее утро он убрался на своей планете. Он заботливо
прочистил действующие вулканы. У него было два действующих
вулкана. На них очень удобно по утрам разогревать завтрак. Кроме
того, у него был еще один потухший вулкан. Но, сказал он, мало ли
что может случиться! Поэтому он прочистил и потухший вулкан
тоже. Когда вулканы аккуратно чистишь, они горят ровно и тихо,
без всяких извержений. Извержение вулкана — это все равно что
пожар в печной трубе, когда там загорится сажа. Конечно, мы, люди
на Земле, слишком малы и не можем прочищать наши вулканы. Вот
почему они доставляют нам столько неприятностей.
Потом Маленький принц не без грусти вырвал
последние ростки баобабов. Он думал, что
никогда не вернется. Но в то утро привычная
работа доставляла ему необыкновенное
удовольствие. А когда он в последний раз полил
чудесный цветок и собрался накрыть колпаком,
ему даже захотелось плакать.
— Прощайте, — сказал он.
Красавица не ответила.
— Прощайте, — повторил Маленький принц.
81
Она кашлянула. Но не от простуды.
— Я была глупая, — сказала она наконец. — Прости
меня. И постарайся быть счастливым.
И ни слова упрека. Маленький принц очень
удивился. Он застыл, растерянный, со стеклянным
колпаком в руках. Откуда эта тихая нежность?
— Да, да, я люблю тебя, — услышал он. — Моя вина, что ты этого не
знал. Да это и не важно. Но ты был такой же глупый, как я.
Постарайся быть счастливым… Оставь колпак, он мне больше не
нужен.
— Но ветер…
— Не так уж я простужена… Ночная
свежесть пойдет мне на пользу. Ведь я —
цветок.
— Но звери, насекомые…
— Должна же я стерпеть двух-трех
гусениц, если хочу познакомиться с
бабочками. Они, наверно, прелестны. А то
кто же станет меня навещать? Ты ведь будешь далеко. А больших
зверей я не боюсь. У меня тоже есть когти.
И она показала свои четыре шипа. Потом прибавила:
— Да не тяни же, это невыносимо! Решил уйти — так уходи.
Она не хотела, чтобы Маленький принц видел, как она плачет. Это
был очень гордый цветок…


ПОСЛЕТЕКСТОВЫЕ ВОПРОСЫ И ЗАДАНИЯ
С кем собирался путешествовать Маленький принц?

с перелетными птицами.

Почему роза назвала себя глупой?

она сказала

я люблю тебя, Моя вина, что ты этого не
знал.

Как ты понимаешь фразу «Должна же я стерпеть двух-трех гусениц,
если хочу познакомиться с бабочками»?




. Образуйте форму множественного числа
существительных (один – много).
Пример: принц – принцы.
цветок –цвитки
лепесток –лепестки
вечер –вечера
глаз –глаза
росток –ростки
бутон –бутоны
день –дни
тигр –тигры
планета –планеты

Մայրենի

285. Տրված բայերի հրամայական ձևե՛րը կազմիր:
Օրինակ՝
գրել – գրի՛ր – գրեցե՛ք, աղալ – աղա՛ – աղացե՛ք:

2. Սիրել, -սիրի՛ր-սիրե՛ք
կանչել, -կանչի՛ր- կանչե՛ք
նկարել-նարի՛ր-նկարե՛ք
, լսել,-լսի՛ր-լսե՛ք
նստել, -նստի՛ր-նստե՛ք
կանգնել, -կանգնի՛ր-կանգնե՛ք
զանգել,-զանգի՛ր-զանգե՛ք
կապել,-կապի՛ր-կապե՛ք
փրկել, -փրկի՛ր-փրկե՛ք
, կոտրատել, -կոտրի՛ր-կոտրե՛ք

Բ.
Խաղալ,-խաղա՛-խաղացե՛ք
սողալ,-սողա՛-սողե՛ք
կարդալ,-կարդա՛-կարդացե՛ք
գնալ,-գնա՛-գնացե՛ք
մնալ,-մնա՛-մնացե՛ք
գոռալ-գոռա՛-գոռացե՛ք
286. Տրված բայերը հրամայակա՛ն դարձրու և Բ շարքի բայերի հրամայական ձևերով կազմիր նախադասություններ:
Ա. Հեռանալ,-հեռացի՛ր-հեռացե՛ք
վախենալ- վախեցի՛ր-վախեցե՛ք
հասնել,-հասի՛ր-հասե՛ք
թռչել,-թռչի՛ր-թռչե՛ք
կորչել, -կորչի՛ր-կորչե՛ք
փախչել-փախչի՛ր-փախչե՛ք

287 Հրամայի՛ր և արգելի՛ր (տե՛ս օրինակը): Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ՝
հավաքել – հավաքեցե՛ք կամ հավաքե՛ք – մի՛ հավաքեք:
Մաքրել – մաքրեցե՛ք – մի՜ մաքրեք:
Գնալ – գնացե՛ք – մի՜ գնաք կամ մի՜ գնացեք:
Հեռանալ – հեռացե՛ք – մի՛ հեռանաք կամ մի՛ հեռացեք:

Վճարել, -վճարի՛ր-վճարե՛ք-մի՛ վճարե՛ք
հաշվել, -հաշվի՛ր-հաշվե՛ք-մի՛ հաշվեք
հանել,-հանի՛ր-հանե՛ք-մի՛ հանեք
գումարել,-գումարի՛ր-գումարե՛ք-մի՛ գումարեք
գողանալ,-գողացի՛ր-գողացե՛ք-մի գողացե՛ք
բարձրանալ,-բարձրացի՛ր-բարձրացե՛ք-մի՛ բարձրացեք
խաղալ-խաղա՛-խաղացե՛ք-մի՛ խաղացեք
, խոսել,-խոսի՛ր-խոսացե՛ք -մի՛ խոսացեք
փորել, փորի՛ր-փորե՛ք-մի ՛փորեք
գիտենալ, գիտեցի՛ր-գիտեցե՛ք-մի՛գիտեցեք
մոտենալ-մոտեցի՛ր-մոտեցե՛ք-մի ՛մոտեցեք

288. Դպրոցում և տանը գործածվող հրամաններ (հրամայական նախադասություններ) գրի՛ր: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու։

մի՛ խոսի՛ր
լսի՛ր դասը


Ժխտական խոնարհում


289. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ։ Ինչի՞ միջոցով արեցիր:

Օրինակ՝
Նա երեկոյան բակում էր: – Նա երեկոյան բակում չէր:

Ձկների բնակարանը ծովն է:
Ձկների բնակարանը ծովը չէ

Առանց ջրի կյանք կա:
Առանց ջրի կյանք չկա:

Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր կան:
Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր չկան :

Առակագիր Կռիլովը երկար ժամանակ աշխատեց Պետերբուրգի
Առակագիր Կռիլովը երկար ժամանակ չաշխատեց Պետերբուրգի


290. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ։ Ի՞նչ փոփոխություններ կատարեցիր:

Մարդը թափահարում է դրոշակը։ – Մարդը չի թափահարում՝ դրոշակը։

Խաչմերուկում շարժումը կառավարում է լուսակիրը:
Խաչմերուկում շարժումը չի կառավարում լուսակիր
:

Այդ լճի ջրերը սառչում են:
Այդ լճի ջրերը չի սառչում :

Նա իր երգը հորինել է ժողովրդի համար:
Նա իր երգը չի հորինել ժողովրդի համար:


Շունչը պահած մարդը կարողանում է ջրի տակ մի րոպեից ավելի
դիմանալ:
Շունչը պահած մարդը չի կարողանում ջրի տակ մի րոպեից ավելի
դիմանալ:


Նա հետաքրքրվում էր ամեն ինչով:
Նա չեր հետաքրքրվում ամեն ինչով:

Նրա հարցերի թիվը հիմա մեծացել է:
Նրա հարցերի թիվը հիմա չի մեծացել է:


Երկու գրքերն իրարից տարբերվում են։
Երկու գրքերն իրարից չեն տարբերվում ։

Բայը ցույց է տալիս գործողություն։ Բայի ուղիղ ձևերն ունեն – ել կամ -ալ վերջավորություն (խոսել, խաղալ):
Բայն ունի երեք դեմք` (I, II, III), և երկու թիվ (եզակի, հոգնակի), որոնք արտահայտվում են բայական համապատասխան վերջավորություններով կամ օժանդակ բայի ձևերով (եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին):
Բայը կարող է ցույց տալ ներկայում կատարվող, անցյալում կատարված կամ դեռ չկատարված, կատարվելիք գործողություն։ Ըստ դրա էլ բայն ունի երեք ժամանակ` ներկա (գրում եմ), անցյալ (գրել եմ, գրեցի, գրում էի) և ապառնի (գրելու եմ, գրեմ, կգրեմ, պիտի գրեմ):

  1. Պարզի՛ր, թե ընդգծված բայերն ի՜նչ ընդհանրություն ունեն:

Գեղջուկը թակարդի մեջ տեսնում է արծվին ու նրա գեղեցկությամբ հմայված` բաց թողնում: Եվ արծիվը ցույց է տալիս, որ ինքն էլ կարող է երախտագետ լինել։

Մի անգամ, երբ գեղջուկը գալիս, նստում է փլչելու պատրաստ մի պատի տակ, արծիվը մոտ է թռչում ու մագիլներով թոցնում նրա գլխարկը։ Գեղջուկը նստած տեղից ելնում ու վազում է արծվի որսացի-որսալ

լարեցի-լարել

հասան-հասնել

առաջնորդեց-առաջնորդել

առաջացնել-առաջանալ

  1. Տեքստը փոխի՛ր՝ սկսելով այսպես. «Աչքերը բողոքում են ….»: Տեքստի արտահայտած մտքի մեջ ի՞նչ փոխվեց:

Աչքերը բողոքում են, որ իրենք դեմքի վրա բոլորից բարձր են, բայց ամեն մի քաղցր բան, ասենք մեղրը, բաժին է ընկնում ո՛չ թե իրենց, այլ բերանին: Բայց երբ մարդը նրանց մեղր տվեց, աչքերը կսկծացին ու արցունքոտվեցին:

Տեսքստի մեջ փեխվեց ժամանակաձևը:

  1. Ընդգծված բայերն արտահայտի՛ր ներկա ժամանակով: Տեքստում էլ ի՞նչը փոխվեց:
    «Երկու կրակի արանքում լինել» նշանակում է շատ նեղ, վատ վիճակում գտնվել: Մոնղոլիայում հին ժամանակ մի այսպիսի սովորություն կա: Մոնղոլները կրակ են պաշտում: Մարդկանց կամ կենդանիներին ավելի ազնիվ, ավելի լավը դարձնելու համար անց են կացնում երկու կրակի արանքով: Մոնղոլիա այցելած շատ եվրոպացիներ հրաժարվում են այդ ծեսից, որի համար էլ մահվան են դատապարտվում:

Տեքստում փոխվեց ժամանակաձևը: Անցյալից դարձավ Ներկա:

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսությունը տնտեսու­թյան ճյուղերից է։
Գյուղատնտեսությունը դա բույսերը աճեցնումը և ընտանի կենդանիների բուծմումը։
Գյուղատնտեսությունը կիսվում է երկու մասի բուսաբուծության և անաս­նապահության։
Հայաստանի պայմանները թույլ չեն տալիս, որ մեզ մոտ աճի արմավենի կամ նարինջ,դրա փողարեն մեր մոտ աճում են ծիրան, դեղձ, խնձոր և այլն։
Բուսաբուծությունը զբաղվում է զանազան բույսերի աճեցմամբ, իսկ անաս­նապահության ընտանի կենդանիների բուծմամբ։

Why the Hare has no Tail

Long long ago the animals had no tails or very small ones. One day the Lion asked all the animals to come to him to get good tails. It was cold that day and it was raining. The hare had only a short little tail but he did not like to go out and said to the other animals, “Please, bring me a tail. I can’t go anywhere when it rains.”

“What tail do you want to have?” the animals asked him.

“Oh, any tail will be good for me. But it must not be too long or too short.”

Some time later the animals came back and each animal had a beautiful tail. But nobody brought a tail for the hare.

I think that some of them forgot about the hare, some had no time, some could not find a good tail for the hare.

But I know this: if you must do something, don’t ask others to do it for you. Don’t forget about the hare with his short little tail!

Tail-պոչ

Hare-նապաստակ

Long-երկար

Short-կարճ

Forget-forgot-մոռանալ

Վաճառականի խիղճը

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի[1]մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ՝ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին[2], և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։

Գյուղացու որդին տեսնում է, որ իր տերը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է, թե՝ երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային հայտնել, թե՝ իր տերը մեռած է։

Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնեք։

Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։

Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում՝ վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։

— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։

— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։

Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են՝ բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց, հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնըութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնըհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։

― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։

― Ինչի՞ համար եք եկել և գնում։

― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի[3] վրա։

Քահանան տեղը կանգնում է և ասում.

― Ես էլ հենց դրա համար եմ եկել։

Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։

Կանչում են գործակատարին։

Գալիս է գործակատարը։

Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։

Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս տերը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։

Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։

Դահիճները տանում են կախելու։

Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։

― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։

Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։

― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։

Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։

Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ե՛տ բերեք տղային, մի՛ք կախիլ։

Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականի՛ն տարեք կախելու։

Դահիճները տանում են վաճառականին կախելու։

Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս տիրոջդ վրա։

Տղան ձայն չի հանում։

Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։

Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխա՛ն տուր, խո էլ ոչինչ չունե՞ս ասելու։

Տղան լացակումած ասում է.

― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։

Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողե՛ք վաճառականին, էլ մի՛ կախեք։

Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի՝ կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։

Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին։

Առաջադրանքներ

Բացատրի՛ր ընդգծված բառերը։

սովդաքար — վաճառական, առևտրական

ռոճիկ — աշխատավարձ

մերձիմահ — մահամերձ

վրդովվել  — բարկանալ, զայրանալ

փեշակ — արհեստ

ծխատեր  — քահանա, ով ղեկավարում է տվյալ թաղը, գյուղը

համքար — արհեստակից, նույն արհեստով զբաղվող մարդկանց խմբի անդամ

գործակատար — խանութի ծառայող, վաճառող

վաղ — շուտ

վախճանվել — մահանալ

հոգոցի վրա — գալ, այստեղ ՝ գնալ հոգեհանգստի

գանգատ — բողոք

Բնութագրի՛ր վաճառականին։

Իմ կարծիքով, վաճառականը անխիղճ էր: Նա խաբեբա էր, անկուշտ և ագահ: Նա չէր ցանկանում վճարել տղային, հաշվի չառնելով, որ նրա հայրը մահամերձ է:

Տեքստից առանձնացրո՛ւ վաճառականին բնութագրող հատվածները։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։

― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։