Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել։
    Արունաբու-արունակեր, գիշատիչ
    բույն -տնակ
    ավերակ- քար ու քանդ
    սնուցած-կերրակրած
    շյուղ-ճուղ
    կրկին -նորից
  2. Դուրս գրի՛ր կարմրացրած բառերը։ Փորձի՛ր գտնել դրանց հոմանիշները։
    շյուղ -ճուղ
    բույն-տանիք
    ավերակ-քար ու քանդ
    կպցնելիս-միացնել
    սնուցած-կերակրած
    արյունարբու-արունակեր
    կրկին-նորից
  3. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին։ Եթե չգիտես, փորձի՛ր տեղեկություններ գտնել համացանցից
    Գյուղական ծիծեռնակի մարմնի վերին մասը սև է` կապտավուն փայլով, թևերի ու պոչի փայլը ավելի թույլ է, ճակատը, կզակը և կոկորդը մուգ շիկաշագանակագույն են, որովայնը, մարմնի կողային հատվածները, թևերի ստորին մակերեսը` սպիտակ կամ շիկավուն։ Պոչի վրա կան սպիտակ բծեր։ Քաշը` 14-22, 5 գ, թևի երկարությունը` 105-130 մմ:
  4. Նկարի՛ր բանաստեղծությունը և տեղադրի՛ր քո բլոգում։

ծիծեռնակի մասին

Ծիծեռնակներ ( կարգի  ընտանիք։ Հայտնի 179, տեսակ՝ ։ Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։

Բոլոր տեսակի այդպիսի թռչունները ապրում են ։