Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Առաջադրանքներ
- Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել։
Արունաբու-արունակեր, գիշատիչ
բույն -տնակ
ավերակ- քար ու քանդ
սնուցած-կերրակրած
շյուղ-ճուղ
կրկին -նորից - Դուրս գրի՛ր կարմրացրած բառերը։ Փորձի՛ր գտնել դրանց հոմանիշները։
շյուղ -ճուղ
բույն-տանիք
ավերակ-քար ու քանդ
կպցնելիս-միացնել
սնուցած-կերակրած
արյունարբու-արունակեր
կրկին-նորից - Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին։ Եթե չգիտես, փորձի՛ր տեղեկություններ գտնել համացանցից
Գյուղական ծիծեռնակի մարմնի վերին մասը սև է` կապտավուն փայլով, թևերի ու պոչի փայլը ավելի թույլ է, ճակատը, կզակը և կոկորդը մուգ շիկաշագանակագույն են, որովայնը, մարմնի կողային հատվածները, թևերի ստորին մակերեսը` սպիտակ կամ շիկավուն։ Պոչի վրա կան սպիտակ բծեր։ Քաշը` 14-22, 5 գ, թևի երկարությունը` 105-130 մմ: - Նկարի՛ր բանաստեղծությունը և տեղադրի՛ր քո բլոգում։