“Ելք” ստուգատես

Ես Ինեսա Գասպարյանն եմ։


Բլոգիս հասցե՝ https://inesagasparyan.edublogs.org/

Էլ հասցե՝ gasparyan-inessa@mskh.am

Ես սովորում եմ “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի Հարավային դպրոցում։

Սիրում եմ սովորել, հետազոտել, ճամփորդել։ Դպրոցս ինձ տալիս է այդ հնարավորությունը։

Ստա՞ցվեց լուծել խնթիրը ուրեմն շատ լավ գիտեք մաթեմատիկա ապրեք, բայց եթե չստացվեց պատասխանը գրված է ներքևում։

Մայրենի

Ես այս  տարի մի շատ հետաքրքիր գիրք եմ կարդացել
անունը՝ “Գանձերի կղզի”։
Այդ գիրքը մի տղայի մասին էր, որը սիրում էր գտնել  գանձեր։

Մայրենիի դասերը հետաքրքիր և անսովոր են անցնում։ Օր․՝ բանաստեղծությունը սովորում ենք, նկարում, ձայնագրում և մեդիագիրք պատրաստում։

Թումանյանական օրեր

Աղայանական+Ռոդարիական օրեր և այլն։

Այդպես հնարավորություն ենք տալիս, որ բոլորը լսելով սովորեն։

Ես ունեմ իմ բլոգը, այնտեղ տեղադրում եմ առաջադրանքներ, հետաքրքիր պատմություններ, տեսաֆիլմեր, որոնք ինձ դուր են գալիս կամ ուսումնական են։ Մայրենիի բաժինը

Մեդիահմտություններ

Մեր դպրոցում դասերը սովորում ենք համակարգչով և համակարգչային ծրագրերով։ Ամեն տարի մի նոր բան ենք սովորում։

Այս տարի սովորեցինք word, powerpoint, scratch.mit.edu ծրագրերը։ Ամեն մեկի յուրովի հետաքրքիր էր։ Ես ունեմ իմ անհատական բլոգը և շատ լավ կարողանում եմ աշխատել՝ նյութեր տեղադրել, խմբագրել, հղում դնել և այլն։

Բարի գալուստ իմ բլոգ

 

Ծեսեր, տոներ, ազգային երգ ու պար

Մեր կրթահամլիրում ազգային բոլոր տոները նշում ենք։ Օր․՝ Համբարձման ծես, Զատիկ, անձրևաբեր ծես և այլն։

Ամեն ծես ունի իր խորհուրդը, երգը, ասիկները, բանաստեղծությունները։ Այդ ամենը սովորում ենք, ուսումնասիրում, համացանցից կարդում, ավելին իմանում և իրագործում։ Հիմնականում ծեսերի մեծ մասը իրականացնում ենք Բարձունքին։

Բարձունք+ ծես


Ճամփորդություն

Ամեն ամիս պարտադիր ճամփորդության ենք գնում։ Ձմռանը հիմնականում թանգարաններ, թատրոններ, միայն ձմեռային ճամբարի ժամանակ գնում ենք սահելու, իսկ գարնանը, ամռանը և աշնանը բարձունք ենք հաղթահարում։ Մեր ձայնը, երգը պետք է լսվի յուրաքանչյուր բարձունքից։ Բարձունքը հաղթահարելուց հետո երգում ենք ու պարում։

Բարձունք+ ծես

Կարևոր պայման է նաև մեր շրջակա միջավայրի մասին մտածելը։ Մենք սովորել ենք, որ չպետք է կտրել, պոկել ծառն ու ծաղիկը, հակառակը, պետք է տնկենք, որ մաքուր օդ շնչենք։ Դասարանով գնում ենք տարբեր տեղեր և աղբ հավաքում։ Այդպես ուզում ենք, որ բոլորը սովորեն ու հասկանան, որ չի կարելի աղտոտել շրջակա միջավայրը։

Իմ ծառն ու ծաղիկը

Այսպիսով երևի հասկացաք, որ մեր դպրոցում ո՛չ միայն սովորում ենք, այլ՝ սովորացնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *