Posted in Մայրենի 6-րդ

Հայոց լեզու

1.Տրված բաղադրյալ բառերի առաջին բաղադիչները փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:
Վարդատունկ,-որթատունկ
կարմրահեր,-շիկահեր
օձապտույտ,-պարապտույտ
երգչախումբ-պարախումբ
կալվածատեր-ձիատեր
մկնորս-ձկնորս
գարեջուր-անձրևաջուր

2. Տրված բաղադրյալ բառերի երկրորդ բաղադրիչները փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:
ծաղկանկար-ծաղկեպսակ
ջրատար-ջրախոտ
միաբան-միաբերան
նրբանկատ-նրբասեր
խաղասենյակ-խաղահրապարակ
հեռագիր-հեռախոս
հորդահոս-հորդառատ
աղաման-աղաջուր

3.Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

Ծաղկազարդ, արևաշող-արևածաղիկ, շողազարդ
մեներգ խմբապար-խմբերգ,մենապար
վարդագույն, ոսկեվառ-ոսկեգույն,վարթավար
մատենագիր, դասակարգ-դասամատյան, կարգագիր

4.Հնչյունափոխված արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց անհնչյունափոխ ձևերը և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Պատկերազարդ-Պատկեր+ա+զարդ
բազկաթոռ,-բազուկ+աթոռ,
ոսկեվառ,-ոսկի+վառ
մաքսանենգ-մաքս+ա+նենգ
կաղնեփայտ,- կաղին+ե+փայտ
գրկել-գիրկ+ել
լեռնաշղթա- լեռ+նա+շղթա
պատուհան-պատ+ու+հան
ամառնամուտ-ամառ+նա+մուտ
մարդամոտ-մարդ+ա+մոտ
ժամացույց-ժամ+ա+ցույց
հողագունդ-հող+ա+գունդ
ջերմանավ-ջերմ+ա+նավ
սրտապատառ-սիրտ+ա+պատառ
ցուցանակ-ցույց+անակ
սիրառատ-սեր+առատ
գինեվաճառ-գինի+վաճառ
գերեվաճառ-գեր+վաճառ
բարեգութ-բարի+գութ
մատենագիր-մատյան+ա+գիր
լուսամուտ-լույս+ա+մուտ

Posted in Русский язык

ОДНА КАПЛЯ УБИВАЕТ ЛОШАДЬ

Когда папа заболел, пришёл доктор и сказал:
Ничего особенного, небольшая простуда. Но я вам советую бросить курить, у вас в сердце лёгкий шумок.
И когда он ушёл, мама сказала:
Как это всё-таки глупо доводить себя до болезней этими проклятыми папиросами. Ты ещё такой молодой, а вот уже в сердце у тебя шумы и хрипы.
Ну, – сказал папа, ты преувеличиваешь! У меня нет никаких осо-бенных шумов, а тем более хрипов. Есть всего-навсего один маленький шумок. Это не в счёт.
Нет в счёт! воскликнула мама. Тебе, конечно, нужен не шумок, тебя бы больше устроили скрип и скрежет, я тебя знаю…
Во всяком случае, мне не нужен звук пилы, перебил её папа.

-Я тебя не пилю, -мама даже покраснела, но пойми ты, это действительно вредно. Ведь ты же знаешь, что одна капля папиросного яда убивает здоровую лошадь!
Вот так раз! Я посмотрел на папу. Он был большой, спору нет, но всё-таки поменьше лошади. Он был больше меня или мамы, но, что ни говори, он был меньше лошади и даже самой худой коровы. Корова бы никогда не поместилась на нашем диване, а папа помещался свободно. Я очень испугался. Я совсем не хотел, чтобы его убивала капля папиросного яда. Не хотел я этого никак и ни за что. От этих мыслей я долго не мог заснуть, так долго, что не заметил, как всё-таки заснул.

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.

Что сказал доктор после осмотра больного?
Ничего особенного, небольшая простуда. Но я вам советую бросить курить, у вас в сердце лёгкий шумок.
Что сказала мама после ухода доктора?
Oна сказала (Как это всё-таки глупо доводить себя до болезней этими проклятыми папиросами. )
Согласился ли папа со словами мамы?
Нет он не соглосинся он сказал что мама преувеличивает
Что сказала мама о вреде никотина?
Она сказала что одна капля никотина убивает одну здоровую лошадь
Почему испугался Дениска?
Потому что он задумался что его папа меньше одной лошади и боятся что его отец умрёт

Ответьте на вопросы.

Была ли болезнь папы опасной?
Нет это была обычная простуда
Почему доктор посоветовал больному бросить курить?
Он сказал что у него в сердце лёгкий шумок.
Как отнеслась к совету доктора мама?
Она соглосилась
Что сказал папа ошуме в сердце?

Он сказал что у него есть всего-навсего один маленький шумок
Сколько капель никотина могут убить лошадь?

Одна капля
Почему Дениска долго не мог заснуть?

Он боялся что сего папой что-то произайдет.

Согласны ли вы с тем, что…

Доктор посоветовал Денискиному папе бросить курить из-за небольшого шума в сердце.
Да
Папа согласился бросить курить после разговора с мамой.
Нет он не соглосился
Дениска очень испугался за здоровье папы.
Да он и вправду очень испугался за здоровье папы

    Posted in Русский язык

    ШУМЫ В СЕРДЦЕ


    Одним из самых важных органов человека является сердце. Любые проблемы, связанные с сердцем и его работой, вызывают беспокойство за здоровье человека. Иногда при выслушивании сердца больного врачи говорят о присутствии шумов. Работа сердца всегда создаёт определённые звуки. Когда сердце сжимается, кровь поступает из сердца в сосуды. Затем мышца сердца расслабляется, и сердце наполняется кровью.
    Все остальные звуки, которые можно услышать во время прослушивания сердца, называются «шумами». Такие звуки требуют внимания. Они могут быть признаками болезни сердца. Наличие «шума» в сердце важный сигнал для выявления заболевания и его лечения.

    Posted in Մայրենի 6-րդ

    Առակ երջանկության մասին

    Անտառի եզրին աճել էր երկու ջահել եղևնի։ Մեկը գեղեցկուհի էր դարձել. կանգնած է սլացիկ, խիտ սաղարթ հագած, հպարտ` գագաթից մինչև գետին։ Մյուսը` նրա ընկերուհին, համեստորեն մի կողմ էր քաշվել։ Նա գեղեցիկ չէր , ճյուղերը այս ու այն կողմ էին ցցված, ծուռ բուն ուներ։
    Հպարտ էր գեղեցկուհին ու մտածում էր, որ իրենից ավելի լավն ու գեղեցիկը չկա աշխարհում։
    Եկավ ձմեռը։ Անտառ եկան մարդիկ` փայտ տանելու և կտրեցին ծուռտիկ  ծառը։ Այդ ժամանակ  գեղեցիկ եղևնին չարակամ ասաց.

    — Ահա, տեսնում ես, ես այդպես էլ գիտեի`  նրանք ցանկացան քեզ կտրել։ Նրանք չէին համարձակվի անգամ ձեռք տալ ինձ, ես ողջ անտառի զարդն եմ։

    — Կապրենք , կտեսնենք, — ասաց անշուք եղևնին, — ժամանակը ցույց կտա։
       Եվ ժամանակը ցույց տվեց։ Նոր տարուց հետո նրանք հանդիպեցին աղբանոցում։ Հպարտ գեղեցկուհին սկսեց արտասվել և բողոքել ընկերուհուն մարդկանցից, որոնք  իրեն կտրել են տոնի համար, ապա դեն նետել։
    Ծուռտիկ եղևնին պատասխանեց նրան.

    — Դու իզուր ես զայրանում։ Պետք է կանխատեսեիր այդ։ Աշխարհում ուրիշներին օգտակար լինելուց հաճելի  և ազնիվ բան չկա։ Բողոքում ես, որովհետև հիասթափվել ես։ Դու այնպիսի մեծ կարծիք ունեիր քո մասին, այնպես էիր հպարտանում քո գեղեցկությամբ, որ երբ հույսերդ չարդարացան, դու հիասթափվեցիր և տխրեցիր։ Իսկ ես փորձում եմ ամեն ինչի շուրջ մտածել և հասկանում եմ, թե ինչ պետք է լինի, և ինչ կարող է  պատահել։  Այդ պատճառով ստիպված չեմ հիասթափվել և հենց դրա համար էլ երջանիկ եմ։
    — Դու՞, երջանի՞կ, դու տգեղ ես , պառկած ես աղբանոցում ու երջանիկ ե՞ս, — բղավեց գեղեցկուհին։

    — Այո,- հանգիստ շարունակեց  եղևնին,- այն ժամանակվանից, երբ ինձ կտրեցին, ես չէի դադարում օգտակար լինել։ Ինձ կանգնեցրել էին փողոցում` որպես ուղենշան։ Ես մյուսների հետ ցույց էի տալիս մարդկանց ճանապարհը, ինձ երջանիկ էի զգում, հիմա էլ ավելի երջանիկ եմ։

    — Ու այդ ինչի՞ց – անվստահությամբ  հարցրեց գեղեցիկ եղևնին։

    — Մեր կողքով անցնում էին շատ մարդիկ, բայց մի տղա ամեն անգամ կանգնում էր հանգստանալու իմ կողքին։ Ամեն օր  հետևում էի նրան, թե ինչպես էր նա  քաղաքից գալիս, և սպասում էի, թե երբ է հասնելու ինձ, որ հանգստանա ճանապարհից։ Մենք ընտելացել էինք միմյանց, ընկերացել էինք, ես տեսնում էի նրա ժպիտը, ուրախանում էի նրա հետ հանդիպումներից։ Ես երջանիկ էի։
    — Այնպես կուզենայի լինել քո տեղը։ Այժմ ինչի՞ս է պետք այս գեղեցկությունը։ Չնայած  նախկինում էլ այն ոչ մեկին օգուտ չէր բերում …
    — Նայիր, — ընդհատեց նրան ծուռտիկ եղևնին, – ահա գալիս է այդ տղայի հայրը։
    Տղամարդը, տեսնելով եղևնիները, մտածեց. «Շատ լավ է։ Միանգամից երկուսը։ Երևի բավական է վառարանը վառելու համար»: Այն տունը, ուր նա տարավ եղևնիները, երկու օր է` չէր ջեռուցվում, իսկ տղան հիվանդ պառկած էր անկողնում։
    — Այժմ տաք կլինի, — ասաց հայրը`  պոկելով գեղեցիկ եղևնու ճյուղերը։ Ծուռտիկ ընկերուհին լսեց, թե ինչպես գեղեցկուհին  շշնջաց.
    — Վերջապես, վերջապես ես էլ եմ երջանիկ …

    Առաջադրանքներ:
    1. Կարդա առակը և վերլուծիր:
    Առակը երկու եղեվնու մասին էր մեկը գեղեցիկ ,իսկ միուսը տգեղ։
    Գեղեցիկ եղեվնին շատ հպարտ էր ,բայց չգիտեր ուրախության մասին ։
    Մի օր ձմեռը տգեղ եղեվնուն կտրեցին։
    Մի քանի ամիս անց նրանք կրկին հանդիպեցին ախպանոցում։
    Գեղեցիկ եղեվնին պատմում էր թե նրան կտրեցին տոնի համար։
    Իսկ տգեղ եղեվնին զգում էր երջանիքը ։
    Առակը սովորեցնում է , որ գեղեցկությունը դա ամենա կարևորը ամենա կարեվորը, որ դուր ես գալիս դու ինքդ քեզ ։
    2. Բառարանի օգնությամբ ընդգծված բառերին մեկական հոմանիշ գրիր:
    եզրին-Ծայր
    հպարտ-քաջ
    գեղեցիկ-սիրուն
    անշուք-Անզարդ
    բողոքել – Գանգատվել
    զայրանում-Բարկանալ
    հաճելի-Ախորժելի
    ազնիվ-վեհ
    տխրեցիր-մռթել
     տգեղ -Գեշ
    բղավեց-գոռաց

    Posted in Մայրենի 6-րդ

    Պապն ու թոռը

    Եփրեմ պապը շա՜տ ծեր էր։

         Վաղուց նրա աչքերը չէին տեսնում, ականջները ծանր էին լսում, իսկ գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես։ Դողում էին և նրա սառը, չոր ձեռները. այնպես որ, երբ նա թանով ապուր էր ուտում կամ շորվա, կերակուրը միշտ կաթկթում էր նրա սպիտակ, մի քիչ էլ կանաչած միրուքի վրա։
    Բացի դրանից, Եփրեմ պապը չէր կարողանում երկար ման գալ, հեռու տեղ չէր գնում և միայն արև օրերին, երբ սիրտն ուզում էր զբոսնել տան առաջի պարտեզում, կանչում էր թոռանը — Աստղիկին և նրա առաջնորդությամբ, ձեռնափայտը ձեռին, կամաց-կամաց ման էր գալիս ծառերի տակ։ Հետո Եփրեմ պապի ատամներից շատերը թափվել էին, դրա համար էլ ոչ միս էր կարողանում ուտել, ոչ չոր հաց։
    Շա՜տ ծեր էր Եփրեմ պապը։ Տանը նրան այնքան էլ չէին սիրում և ամեն բան չէին տալիս ուտելու։ Բայց նա սիրում էր ամենքին, և ամենից շատ փոքրիկ Աստղիկին. պատմում էր նրան հեքիաթներ, առակներ, պատմում էր ուրիշ տղաների, աղջիկների մասին և այն մասին, թե ինչո՛ւ են ընկնում աստղերը երկնքից։ Երբեմն կոպեկներ էր նվիրում նրան, որ կոնֆետ առնի…Եվ դրա համար Աստղիկը պապին շատ էր սիրում. ամեն անգամ բռնում էր պապի ձեռից և առաջն ընկած ման ածում ծառերի արանքում ու բացատրում, թե որ ծառը ո՛րքան է բռնել և թե ինչպես է ծաղկել մասրի թուփը… Բայց Աստղիկը շատ էր ափսոսում, որ պապը չի տեսնում այդ բոլորը, և որովհետև պապը չէր տեսնում, Աստղիկը խղճում էր նրան և ավելի սիրում։Մի բան սակայն դուր չէր գալիս Աստղիկին, այն, որ պապը հիվանդանում էր շուտ-շուտ։
    Այժմ էլ՝ երեք շաբաթ էր ահա պապը հիվանդ էր։ Երբ նա հազում էր, Աստղիկին թվում էր, թե չոր տերևներ են խշխշում նրա կրծքի տակ, իսկ քնած տեղը այնպես էր խռխռացնում, մեկը կարծես խեղդում էր նրան…Քանի օր էր, պապն ուզում էր դուրս գալ արևի տակ զբոսնելու, բայց տատը չէր թողնում. ասում էր՝ կմրսի… Եվ Աստղիկը զարմանում էր տատի վրա, թե ինչո՛ւ է նա այդպես անխիղճ մերժում պապին։ Ինչ կա որ, — մտածում էր նա, — թո՛ղ պապը դուրս գա, էլի տուն կգա… Բայց տատը և մայրիկը չէին թողնում։Եվ քանի նրանք չէին թողնում, պապն ավելի էր ցանկանում դուրս գալ…
       Եվ ահա մի օր պապն անսպասելի վեր կացավ անկողնից։ Աստղիկն այդ օրը շատ լավ է հիշում։ Կիրակի էր. տատն ու մայրիկը գնացել էին ժամ, իսկ հայրիկը քաղաքումն էր։ Երբ ինքը՝ Աստղիկը, փողոցից եկավ տուն, տեսավ պապը նստել է անկողնում և ձեռքերով բան է փնտրում կողքին։
    — Ի՞նչ ես ուզում, պապի, — հարցրեց Աստղիկը։
    — Շորերս, — ասաց պապը դողալով։
    Աստղիկը տվեց նրան կապան, չուխան, ոտնամանները և գդակը։ Պապը դողդողալով հագնվեց և փայտը ձեռին դուրս եկավ պատշգամբ ու նստեց այնտեղ՝ թախտի վրա, արևի դիմաց։
    Այդ օրը պապի դեմքը շատ տարօրինակ էր։ Աստղիկը նայում էր նրան և զարմանում, թե ինչու այդպես մտամոլոր է պապը և ինչի է ականջ դնում նա։
    Պապն իսկապես ինչ-որ բանի ականջ էր դնում. գլուխը բարձր բռնած, աչքերը խուփ, նա կարծես կամենում էր լսել, թե ի՛նչ է կատարվում գյուղում և գյուղից դուրս… Քանի ժամանակ էր դուրս չէր եկել տնից և դրա համար, խորը շունչ քաշելով, ուզում էր լսել կարծես դրսի կյանքը… Մի քանի տարվա կուրությունը սրել էր նրա լսողությունը, ուստի և նա պարզ լսում էր մեղուների երգը օդի մեջ, բարդիների տերևների ուրախ ճքճքոցը և երեխաների զվարթ աղմուկը մի հեռավոր տան բակից։ Նրա ականջին էր հասնում և եկեղեցու տոնական զանգահարությունը, որը կարծես թրթռում, խաղում էր օդի մեջ և, շունչը կտրած, ընկնում գետին։
    Զանգերի ղողանջը Եփրեմ պապի հոգում զարթեցնում էր անցած գնացած հուշեր, և նա իրեն տեսնում էր երեխա, որ Զատկին հոր հետ գնում էր եկեղեցի, ու զանգերը ղողանջում էին այդպես հանգիստ ու միալար… Հետո նա իրեն տեսնում էր ջահել ու առողջ, որ նույնպես ջահել մի աղջկա հետ, թև–թևի տված պսակի է գնում, ու զանգերն էլ ղողանջում էին այդպես թրթռալով… Վերջապես, նա տեսնում էր իրեն հասակն առած տղամարդ, որ գերանդին ձեռքին խոտ էր հնձում դաշտի մեջ… Զնգում էր գերանդին, լորերը թռչում էին խոտի միջից։ Խոտը լաս–լաս դարսվում էր շարքով և այսօրվա պես դարձյալ ղողանջում էին ժամի զանգերը…
    Այս բոլորը հիշելով՝ Եփրեմ պապը հանկարծ զգաց հնձած խոտի հոտ և, բերանը բանալով, խորը շունչ քաշեց։
    Աստղիկը, որ ամբողջ ժամանակ նայում էր հիվանդ պապին, հանկարծ զարմացավ, տեսնելով պապի դեմքը պայծառացած։
    Պապը նորից խորը, երկար շունչ քաշեց։
    — Աստղիկ։
    — Ի՞նչ է, պապի։
    — Ինձ տար բաղը։
    — Բա որ մրսե՞ս, պապի, — ասաց Աստղիկը, տարակուսանքով նայելով պապի կույր աչքերին։
    — Չեմ մրսի, աղջիկս, գնա՛նք…
    Եվ պապ ու թոռ ձեռք-ձեռքի տված մտան պարտեզ։ Ծերունին, ձեռր թոռանը տված, քայլում էր նրա ետևից և հարցնում, թե ի՞նչպես են ծառերը, բոլորն էլ ծաղկե՞լ են արդյոք, ծաղիկները թափվե՞լ են, թե ոչ։
    — Թափվել են, պապի, թափվել են, — պատասխանեց Աստղիկը։
    — Պտուղներ երևո՞ւմ են ծառերի վրա։
    — Այո, պապի, շա՜տ…
    — էդ լավ է, — ասաց պապը, — էդ լավ է։
    Խոսելով հասան փոքրիկ պարտեզի ծայրը, որտեղից մի փոքրիկ դռնակ էր բացվում փողոցի վրա։ Պապն այդտեղ կանգ առավ և նորից շունչ քաշեց։
    — Գնանք տուն, պապի, — ասաց Աստղիկը, — կմրսես, տատը կբարկանա…
    — Չէ, բալիկս, չեմ մրսի, — հանգստացրեց պապը և շարունակեց շունչ քաշել։
    Մի փոքր այսպես կանգնելուց հետո պապը հարցրեց.
    — Հանդն էստեղից մոտիկ է, չէ՞, Աստղիկ։
    — Հա, պապի, իհարկե, մոտիկ է։
    — Դե որ մոտիկ է, աղջիկս, — ասաց պապը, — ինձ տար հանդը։ Դու էլ քեզ համար ծաղիկ կքաղես։
    Աստղիկն ուրախացավ.
    — Հա՛, պապի. էնքա՜ն ծաղիկ կա հանդում…
    Մի քանի րոպե անց արդեն գյուղացիները զարմանքով տեսան իրենց բակերից, թե ինչպես հիվանդ Եփրեմ պապը թոռան ձեռից բռնած գնում էր դեպի դաշտը։ նրանք գնում էին դաշտ և մոռացել էին, որ տանը մարդ չկա և դռները բաց են հավերի ու շների առջև։
    Փոքր հետո նրանք դուրս եկան դաշտը և երկար ժամանակ գնում էին խոտերի միջով։    Պապը քայլում էր կռացած և հևում ամեն մի քայլ անելիս, բայց կարծես չէր հոգնում. իսկ Աստղիկը պապի ձեռը բռնած առաջնորդում էր նրան և շարունակ խոսում. «Պապի, դեսն արի», «Պապի, առաջիդ քար կա», «Պապի, լոք տուր..» ։ Եվ ծեր պապը, թոռան ձայնին հնազանդ, կատարում էր նրա բոլոր պահանջները, լոք էր տալիս ջրի վրայից, թեքվում էր այն կողմը, ուր քաշում էր իրեն փոքրիկ աղջիկը։ Բավական տեղ գնալով՝ պապը կանգնեց, շունչ քաշեց բարձրահև ու հարցրեց Աստղիկին, թե ի՞նչ տեղ են գտնվում իրենք։
    — Լավ տեղ ենք, պապի, — պատասխանեց Աստղիկը։— Էնքան ծաղիկ կա…
    Պապը շունչ քաշեց դարձյալ և հարցրեց.
    — Անտառը մոտիկ է, հա՞…
    — Հա, պապի, հրես մոտիկ։ Դու տեսնո՞ւմ ես որ…
    Պապը, առանց պատասխանելու, կույր աչքերը բարձրացրեց և ականջ դրեց։Այս անգամ նա ուզում էր լսել անտառի ձայնը։ Եվ ահա պարզ նրա ականջին էր հասնում հինավուրց անտառի խշշոցը, որ նման էր գետի տևական շառաչի։ Անտառը խշշում էր այնպես, կարծես բոլոր ծառերը միասին երգ էին ասում։ Ի՜նչ լավ է խշշում անտառը, — մտածեց պապը։ Այդ խշշոցը նույնն էր, ինչ որ շատ–շատ տարիներ առաջ։ Այդպես էր խշշում նա, երբ ինքը երիտասարդ էր. այդպես էր խշշում մերին, երբ նա հասակն առած տղամարդ էր… Այդ խշշոցը նույնն է, առաջվանը. նույնը կլինի և միշտ… Ու Եփրեմ պապը տխուր հառաչանքով նստեց կանաչների վրա հանգստանալու, իսկ Աստղիկն սկսեց ծաղիկներ քաղել և վազել թիթեռների հետևից։
    Նստած տեղը, բոլոր ժամանակ, Եփրեմ պապը շարունակում էր ականջ դնել։Շ
    Այժմ անտառի խշշոցի հետ նրա ականջին էր հասնում առվի քչքչոցը… Նա ճանաչում էր այդ առուն, հնձի ժամանակ քանի՜ անգամ էր հաց կերել նրա մոտ… Առվի քչքչոցի հետ Եփրեմ պապի ականջին էին հասնում և թռչունների երգը — այդ արտույտներն էին երգում — և խոտերի շրշյունը, և հովից օրորվող թփերի շշունջը, իսկ հեռվից գալիս էր դարձյալ եկեղեցու զանգերի ձայնը ու խառնվում անտառի խշշոցին։
    Ի՜նչ լավ է խշշում անտառը…
    Այսպես էր մտածում պապն իր սրտի խորքում, և նրա շրթունքները դողում էին հուզմունքից, ուզում էր աղոթել, բայց միտքն աղոթքի խոսքեր չէին գալիս… Մի փոքր էլ ականջ դնելով այդ ծանոթ, հարազատ ձայներին, պապը հանկարծ կռացավ և գլուխը խոնարհեց գետնին…
    Երկար համբուրում էր նա կանաչով ծածկված հողը և անզուսպ արցունքներն առատորեն թափվում էին նրա աչքերից… Մի փոքր էլ, մի փոքր էլ, և նա ուժասպառ ընկավ կանաչների վրա…
    Քիչ հետո, երբ Աստղիկը ծաղիկներ գրկած վերադարձավ պապի մոտ, զարմացավ, որ պապը պառկել է…
    «Պապն ինչո՞ւ է քնել էսպես», — մտածեց նա և ձայն տվեց։
    Բայց պապը նրան չպատասխանեց։
    Այդ ժամանակ Աստղիկն ավելի մոտեցավ նրան և շարժեց ձեռը,
    — Պապի, ա՛յ պապի, — կրկնում էր ձեռքը քսելով պապի երեսին, գլխին։— Վեր կաց, գնա՛նք… Դե, պապի, վեր կա՛ց, տատը կբարկանա…
    Պապը դարձյալ չէր զարթնում։ Իսկ Աստղիկը շարունակում էր շարժել նրա ձեռը, գլուխը, աղերսում էր, որ զարթնի։ Բայց պապը ժաժ չէր գալիս…
    Այդ տեսնելով, վերջապես, Աստղիկը որոշեց և վազեց տուն հայտնելու, որ պապը քնել է դաշտում ու չի զարթնում… Բայց պապը չէր քնել…
    Գնացին տեսան պապը մեռել էր դաշտում։
    Երբ Աստղիկն այդ իմացավ, նա չէր կարողանում հավատալ, որ պապը մեռած լինի, նա չէր հավատում և նրան, թե պապին կտանեն իրենց տնից և նա էլ ետ չի գա…
    «Հապա էլ ո՞վ կպառկի նրա անկողնում, — մտածում էր նա, – ո՞վ կհագնի նրա չուխան…»:
    Եվ երբ մյուս օրը տերտերները պապին տարան ժամ, Աստղիկն սպասում էր, թե պապը կվերադառնա, բայց մութն էլ ընկավ, նա չեկավ… Իսկ երբ տան դռները փակեցին, որ քնեն, Աստղիկը սաստիկ տխրեց ու լաց եղավ վերմակի տակ։ Նա լաց էր լինում ու մտածում, թե ի՛նչու տան դռները փակեցին. չէ՞ որ պապը կարող է գալ, գուցե հենց հիմա էլ ելել ու կանգնել է դռան առաջ…
    Լաց լինելով մտածում էր, թե ո՛վ պետք է այնտեղ ման ածի պապին, չէ՞ որ նա չի տեսնում, կարող է քարի դեմ առնել կամ ոտը ջուրը գցել…
    — Ա՜խ, տեսնես կլինի մեկը, — մտածում էր Աստղիկը, — մի բարի տղա կամ մի բարի աղջիկ, որ խեղճ պապին ման ածի այնտեղ…

    Հարցեր և առաջադրանքներ:

    Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրիր:
    կամենում-ուզենալ
    ժամ-եկեղեցի
    կապան-գլխակ
    չուխան-հաուստ

    Ի՞նչ զգացողություններ ունեցար պատմվածքը կարդալիս:
    Երբ Ասղիկի պապը մահացավ ես շատ տխրեցի ։

    Բնութագրիր պապին:

    նա ծեր էր ,շատ վատ եր տեսնում և սիրում եր նրա ընտանիքին։

    Բնութագրիր Աստղիկին:
    Նա շատ բարի եր սիրում եր նրա պապիկին և չնայած դրան ,որ նրա ամողջ ընտանիքը նրա հետ վատ եր վարվում նա պապիկին շատ եր սիրում։

    Վերլուծիր պատմվածքը:
    Կար մի պապիկ Եպրան ։
    Նա ուներ թոռ Աստղիկ ,նրանք ունեին ջերմ հարաբերություններ։
    նրանք գնում էին քայլելու փողոցներում և աստղիկը ասում էր ինչ անել պապիկին որ նա հանկարծակի չընգնի։
    բայց երբ Աստղիկը իմացա որ նրա պապիկը մահացել էր նա հավատում էր որ նա հետ կգա և դռան մոտ ամբողջ գիշերը սպասում էր։


    Գրիր պատում «Իմ պապը վերնագրով:
    Իմ պապը
    Ես ունեմ մի պապիկ ,նրա անումը Գառնիկ։
    Ես նրան շատ եմ սիրում ։
    Նա ծնվել է 1954 թ․ հոկտեմբերի 15-ին։
    Լինում է օրեր երբ պապիկս հետգնում ենք գիմնաստիկաի և ճանապարհին տարբեր բաների մասին ենք խոսում։
    Ազատ ժամանակ մենք տարբեր բաների մասին ենք խոսում և իրար պատում մի բան մեր կյանքից։

    Posted in Русский язык

    Здоровый образ жизни

    фастфуд

    Многие люди любят фастфуд но опасно ли это?
    Например бургеры наггетсы пицца картошка фри и так далее.
    Mногие люди говорят это очень вредно правда? или же нет? сейчас мы это и узнаем.
    В одном бургере содержится больше 1000 калорий,люди говорят но почему же это вредно если там есть листья помидоры и так далее это же всё полезно!
    На самом деле всё не так радужно как кажется!
    Многие бургерные всегда жарят мясо на одном и том же масле и это очень вредно там скапливается много бактерий и разных плохих существ
    Поэтому не стоит злоупотреблять фастфудом лучше взять и сделать себе салат.

    Правильное питание
    Есть много полезных овощей и фруктов, морковь баклажан кабачок огурцы помидоры яблоки персики груши бананы и так далее.
    Всё это очень полезно, но имеется в виду об основном фрукте.
    Например если яблоко окунуть в шоколад или в Карамель то яблоко уже не будет полезным.
    Как всегда всё нужно в меру иначе полезные вещества могут быть вредны для здоровья.

    СПОРТ

    Многие люди занимаются спортом будь это плавание, танцы, бегание ,акробатика ,гимнастика и так далее.
    Многие люди занимаются спортом ради того чтобы понизить вес или поддерживать здоровый образ жизни но многие делают это сами для себя из таких я.
    Я уже примерно 2 года хожу на гимнастику мне это очень сильно нравится я делаю Это не для того чтобы поддерживать здоровый образ жизни мне просто нравится гимнастика Это была моя мечта Когда я была маленькой и это маленькая мечта исполнилась.

    ВЫВОД
    Нужно поддерживать здоровый образ жизни это полезно для нашего организма и если мы не хотим чтобы у нас было плохое самочувствие то лучше всего меньше есть что-то которое похоже на фастфуд

    Posted in Մայրենի 6-րդ

    Ծիրանենուց տոնածառ

    Ասում են, որ այն ժամանակներից, երբ ցամաքեցին Համաշխարհային ջրհեղեղի ջրերը, առաջին ձյունն իջավ Արարատ սարի վրա՝ հայերի նախահայր Հայկի հոր՝ Թորգոմի օրոք: Այդ ձյունատեղումից անցել է ոչ պակաս, քան չորս հազար հինգ հարյուր տարի: Այդ օրերին Արարատի գագաթից սաստիկ սառնամանիք իջավ դաշտավայրի վրա;
    Դա առաջին անգամն էր, որ ձյունը սարի վրա չհալեց: Եվ գագաթներից իջած ցուրտը հարձակվեց դաշտերի ու այգիների վրա: Թորգոմը որպեսզի ինչ-որ մրգատեսակի ծառ փրկի, արմատահան արեց մի ծիրանի ծառ ու տարավ այն իր տունը: Նույն բանն արեցին դաշտավայրի բնակիչները: Իսկ շուտով պիտի Նոր տարի գար: Հեթանոսական ժամանակաշրջանում հայ ժողովուրդը տոնում էր Նոր տարին գարնան սկզբին:
    Եվ հնչեցին որոտաձայն թմբուկները, ազդարարելով, որ սկսվում են Ամանորի տոնակատարությունները: Դաշտավայրի բնակիչները դուրս եկան իրենց տներից փողոցներն ու սկսեցին շնորհավորել միմյանց՝ նոր տարվա առթիվ բերած կարասներից իրար գինի հրամցնել, կենացներ ասել ու ցանկանալ իրար առողջություն, հաջողություն ու եկող նոր տարում  խաղողի այնպիսի բերք ստանալ, որ նրանից պատրաստած գինին լինի ավելի համեղ ու բուրավետ: Շուտով նրանք հարբեցին ու սկսեցին պարել: Ինչ-որ մեկը տնից դուրս բերեց ծիրանի ծառը, և նրա շուրջը սկսվեց խմբապարը: Աստիճանաբար տոնակատարությունն ընդլայնվում էր, իսկ տրամադրությունները բարձրանում էին:

    Հաջորդ տարի գարունն այդքան ցուրտ չէր: Բայց մարդիկ, այնուամենայնիվ, իրենց այգիներից ծառեր դուրս բերեցին ու զարդարեցին։ Հաջորդ տարի ծիսակատարությունները ավելի ճոխացան: Եվ այդպես շարունակվեց, ու այդ ավանդույթը փոխանցվեց սերնդից սերունդ: Այդ ժամանակվանից բոլոր հայկական ընտանիքներում Նոր տարին տոնում են տան մեջ զարդարված կանաչ ծառի կամ կանաչ ճյուղի պարտադիր ներկայությամբ: Այդպիսի Ամանորի ծառը սկսվեց կոչվել «տոնածառ» կամ «տոնական ծառ»: Եվ մինչև այսօր էլ Հայաստանում Ամանորի զարդարված եղևնին կոչվում է «տոնածառ»:

    Առաջադրանքներ:
    1. Տեքստում ընդգծիր հատուկ անունները:
    Նոր տարի
    Ամանոր
    Թորգոմ
    Արարատ
    Հայկ
    Հայաստան

    2. Տեքստում ընդգծված բառերում մգացրու վերջածանցները, այդ վերջածանցներով կազմիր երկուական  նոր բառ:
    Համաշխարհային-տոնային-տնային
    բնակիչները-քննիչ-գործիչ
     առողջություն-գեղեցկություն-բարություն
    հաջողություն -ընկերություն-մտերմություն
    թմբուկները-մարդուկ-որդուկ
    բուրավետ-հոտավետ-կարմրավետ
    Աստիճանաբար-կենդանաբար-ընգերաբար
    ավանդույթը-երևույթ-ելույթ
     հայկական-ավանդական-Ամերիկական

    3. Տեքստից դուրս գրիր 5 բարդ բառ:
    Նախահայր,ջրհեղեղ,դաշտավայր,տոնածառ,խմբապար

    Posted in Մայրենի 6-րդ

    Հնարագետ ջուլհակը

    1. Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

    Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

    Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

    Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

    — Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

    Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

    Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

    2

    Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։

    Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

    Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.

    — Չլինի՜մ, չլինի՜մ…

    — Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

    Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

    — Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

    — Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

    Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։

    Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։

    — Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։

    — Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։

    3

    Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։

    «Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։

    Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։

    — Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։

    — Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

    Գիտնականները մնացին ապշած։

    — Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։

    — Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

    Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։

    Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։

    Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։

    Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։

    Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։

    Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։

    Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…

    Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։

    — Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…

    Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՜ ջուլհակը»։

    Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.

    — Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…

    — Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։

    — Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։

    Հարցեր և առաջադրանքներ

    1. Ընդգծված բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
      դերվիշի-թափառական
       թալիսման-Առարկա որը բերում է բախտ
      բոլորեքյանք-բոլորով
      սաստկացավ-Ուժեղանալ
      ծպտված-Դիմակավոր
    2. Գտի՛ր տրված բառերի հոմանիշները՝ 
      բնավ-երփեք
      վարանում-շվարում
      տարօրինակ-անսովոր
      հնարագետ-ճարպիկ
      հանճար-տաղանթ
      աքսորել-տտարել
      փարատել-բուժել
    3. Լուն ուղտ շինել, ձեռք բերել դարձվածքները բացատրի՛ր:
      Լուն ուղտ շինել-չափազանցնել
      ձեռք բերել-ճարել
    4. Հնարագիտություն, թագավոր,գանձարան, հարցմունք, կախարդական, իմաստուն, անմահական, գիտնական, օրորոց բառերում ընդգծի՛ր ածանցները:
      Հնարագիտություն
      թագավոր
      գանձարան
      հարցմունք
      կախարդական
      իմաստուն
      անմահական
      գիտնական
      օրորոց
    5. Պատմվածքից դո՛ւրս գրիր 5  անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ:
      Թագավոր
      Ջուլհակ
      դերվիշ
      Գիտնական
      մարդ

      Օրորոց
      մաքուք
      սխտոր
      փայտ
      կտավ
    6. Բնութագրի՛ր դերվիշին, ջուլհակին:
      դերվիշը չար և հոգեկան էր ,իսկ
      ջուլհակ շատ խելացի էր։
    7. Ի՞նչ սովորեցրեց  քեզ հեքիաթը:  Բանավոր կարճ ներկայացրո՛ւ:
      Հեքիաթը մի խելացի ջուլհակի մասին էր, որը հասկացավ որ պետք է վռնդել խելագառ դերվիշին։
      Հեքիաթը իմ կարծիքով սովորացրեց նրա մասին ,որ պետք չէ հավատալ ամեն մի խոսքի։
    Posted in Մայրենի 6-րդ

    Գործնական առաջադրանքներ

    Կազմի՛ր հնարավորինս շատ բառեր հետևյալ արմատներով.

    Խոս-Շատախոս,խոսող,հեռահոս

    տուն-տնտեսուհի,տանտիկին

    աշխատ-աշխատասեր,աշխատող,աշխատանք

    գույն-գունավոր,գույնզգույն,շականակագույն,վարդագույն,ոսկեգույն,մոխրագույն

    որս-ձկնորս,որսորդ

    լույս-լուսամփոփ,լուսավոր

    Հետևյալ բառերը ենթարկի՛ր բառակազմական վերլուծության.

    Ընկերություն-Ընկեր+ություն

    սարքավորում-սարք+ա+վորում

    խաղալիք-խաղ+ալիք

    հնարամտություն-հնար+ա+մտություն

    ծաղկաման-ծաղկ+աման

    արագաշարժ-արագ+ա+շարժ

    խելամիտ-խել+ա+միտ

    փղոսկր-փղ+ոսկր

    արդարադատ-արդար+ա+դատ

    Կազմի՛ր բառեր հետևյալ նախածանցներով.

    ան-անտուն-անխելք

    ապ-ապորինի

    դժ-դժբախտ

    տ-տգետ

    նախ(ա)-նախածանց

    արտ(ա)-արտապատկեր

    մն.Կազմի՛ր բառեր հետևյալ վերջածանցներով.

    գեղեցկություն-ություն

    թվական-ական

    գունավոր-ավոր

    գրադարան-արան

    ծաղկանոց-անոց

    գյուղացի-ացի

    որսորդ-որդ

    քննիչ-իչ

    Posted in Մաթեմատիկա 6

    Տասնորդական կոտորակների բազմապատկում

    1. Կատարիր պարզ բազմապատկում

    Հաշվիր․
    ա) 2,4 × 3=6,12
    բ) 1,2 × 5=5,10
    գ) 0,6 × 4=0,24
    դ) 3,5 × 2=3,10
    ե) 4,75 × 10=47,50

    2. Բազմապատկում տասնորդական կոտորակով

    Հաշվիր․
    ա) 1,5 × 2,3=2,15
    բ) 0,8 × 0,4=0,32
    գ) 3,25 × 1,2=3,50
    դ) 6,1 × 0,5=0,5
    ե) 2,75 × 1,1=2,75

    3. Լուծի՛ր խնդիրները

    ա) Անահիտը գնեց 2,5 կգ խնձոր։ Եթե 1 կգ խնձորը արժի 3,2 միավոր, որքան գումար է վճարել Անահիտը։
    2,5 * 3,2=7,00=7
    բ) Գարիկը վազում է 1,75 կմ ամեն օր։ Քանի՞ կիլոմետր կվազի նա 4 օրում։
    1,75*4=4,300
    գ) Մի արկղի քաշը 2,3 կգ է։ Քանի՞ կգ կշռում են 6 նման արկղեր։

    2,3*6=12,18

    4. Լրացրու բաց թողնվածը

    ա) 1,6 ×4 = 6,4
    բ)8 × 0,5 = 2,25
    գ) 3,2 × 4 = 12,8
    դ) 2× 0,2 = 0,4

    5. Ճշմարիտ է, թե՛ կեղծ

    Նշիր՝ Ճ (ճշմարիտ) կամ Կ (կեղծ)․
    ա) 0,5 × 0,5 = 0,25 Ճ
    բ) 1,2 × 2 = 2,2Կ
    գ) 3 × 1,1 = 3,3Ճ
    դ) 0,25 × 4 = 1Ճ
    ե) 2,5 × 0,4 = 1Ճ